Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
2015թ. մայիսի 20-ից 24-ը Չեխիայի Հանրապետություն, ք.Պրահայում կայացավ ՆԱՏՕ-ի գիտագործնական սեմինար՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցչի մասնակցությամբ
Ինչպես հայտնի է, 2014թ.-ին ՆԱՏՕ-ն արժանացել է դրամաշնորհի «Science for Peace and Security (SPS) Programme» (Գիտությունը հանուն խաղաղության և անվտանգության) ծրագրի շրջանակներում գիտական նախագծի համար: Նախագծին, որի առաջատար կազմակերպությունը հանդիսանում է Չեխիայի Հանրապետության Պրահայի քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտը, մասնակցում է նաև Փորձաքննությունների ազգային բյուրոն, որպես մասնակցող կողմ «Բ» (Co-director B) ի դեմս Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետ՝ Կ.Ղարաջյանի: 2015թ. մայիսի 21-ից 23-ը Կ.Ղարաջյանը մասնակցել է վերը նշված ծրագրի շրջանակներում Չեխիայի Հանրապետության, ք.Պրահայում կայացած «Science for Peace Project. EAP. SFPP 984597, Solid state gas sensors against security and military threats” (Պինդ գազային տվիչները անվտանգության համար և ընդդեմ ռազմական սպառնալիքների) նախագծին նվիրված գիտագործնական սեմինարին:
Սեմինարը բացվեց Պրահայի քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի պրոռեկտոր պրն. Պավել Հասալի կողմից, որն իր ողջույնի խոսքում ծրագրի մասնակիցներին մաղթեց գիտական նվաճումներ և տեխնոլոգիական նոր ձեռքբերումներ: Զեկույցով հանդես եկան նույն ինստիտուտի պրոֆեսոր, նախագծի ՆԱՏՕ-ի համակարգող (Project Director) պրն. Մարտին Վրնատան, ինստիտուտի այլ աշխատակիցներ, Չեխիայի Հանրապետության Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, նախագծի մասնակից՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր պրն. Վլադիմիր Հարությունյանը և Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետ՝ Կ.Ղարաջյանը:
Բացի ծրագրի շրջանակներում մեկ տարվա ընթացքում ձեռք բերված հաջողություններից, իր զեկույցի շրջանակներում Կ.Ղարաջյանը մանրամասն անդրադարձավ նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի մյուս գործառույթներին, նշելով վերջինիս հսկայական գիտական պոտենցիալը՝ նմանատիպ ծրագրերի մասնակցության հեռանկարում, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց սեմինարի մասնակիցների մոտ: Մասնավորապես, բարձրացվեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Պրահայի քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի հետագա ուղիղ գիտա-գործնական կապերի հաստատման հարցը: Սեմինարի ընթացքում քննարկվեցին նաև նախագծի շրջանակներում կատարվելիք գիտական հետազոտությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև անհրաժեշտ սարք-սարքավորումների ձեռք բերման և հետագա շահագործման օպտիմալ պայմանները, համաձայնեցվեց հետագա աշխատանքային գրաֆիկը՝ մինչև ընթացիկ տարվա վերջը: Քննարկվեցին նաև ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական և ֆինանսական հարցեր: Սեմինարի հաջորդ փուլում կազմակերպվեց այցելություն Պրահայի քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի լաբորատորիաներ, ներկայացվեց տեղադրված սարք-սարքավորումները, կիրառվող նորագույն տեխնոլոգիաներն ու աշխատանքային գործընթացները:
28 Դեկտեմբեր 2016